211652_close_icon
views-count1379 դիտում article-date 19:36 25-05-2015

Կամո Արեյանը հարգանքի տուրք է մատուցել Խաչիկ Դաշտենցի հիշատակին

Անվանի գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 105-ամյակի օրը գրողի շիրիմին է այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ Խ. Դաշտենցի հարազատների, ինչպես նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, քաղաքապետի տեղակալ Սամվել Մերթարջյանի, Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Սարգսյանի, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների ուղեկցությամբ։ Կամո Արեյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրել Խաչիկ Դաշտենցի շիրիմին, այնուհետ ներկաները ծաղիկ են խոնարհել ու խնկարկել մեծանուն գրողի հիշատակին։ «Շնորհակալ եմ բոլոր ներկաներին՝ մեր մեծերի հիշատակը վառ պահելու ավանդույթին սրբորեն հետևելու համար։ Այստեղ գալով՝ մենք մեր երախտապարտությունն ենք հայտնում Դաշտենցին, ով, լինելով ցեղասպանության զոհ, զրկվելով ամեն ինչից և մանկահասակ հայտնվելով Գյումրու ամերիկյան որբանոցում, աճեց, դարձավ հայ գրականության ռահվիրա, ստեղծեց ուրույն գրականություն, ինչպես նաև ձեռք մեկնեց Բայրոնին ու Շեքսպիրին՝ բարեկիրթ ու քաղաքակիրթ թարգմանությամբ հայերեն դարձնելով նրանց։ Լինելով եղեռնի՝ ողջ մնացած զոհերից մեկը, Դաշտենցն ստեղծեց ապրեցնող գրականություն։ Նա մեր հավիտենականության վազքն է, մեր անսպառ հևքը. մենք պիտի գնանք այդ հևքի հետևից, դառնանք այդ վազքի ուղեկիցը»,- նշել է Կամո Արեյանը։

Նմանատիպ նյութեր