89189 դիտում
19:21 26-07-2018
Կամո Արեյանը մնացել էր ապշած, ու այդ վիճակում նրան թունավորումից փրկեց թանը․ հրշեջները ԱԻՆ նախարարի հետ շարունակում են իրենց վեհ առաքելությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, վաղ առավոտից երևանցիներին հայտնի 3-րդ գյուղի գերեզմաններին հարակից աղբավայրում շարունակվել են հրշեջ-փրկարարների, «Սանիթեք» ընկերության աշխատակիցների կողմից աղբավայրում առաջացած կրակի տարածման դեմ աշխատանքները։ Մեծ թվով հրշեջների, «Սանիթեք»-ի աշխատակիցների և նշված աղբավայրի աշխատակիցերի կողմից հսկայածավալ աշխատանքներ են կատարվել։
Միայն անշնորհակալ մարդիկ չեն գնահատի այս մարդկանց աշխատանքը, ովքեր արդեն մի քանի օր է, վտանգելով իրենց կյանքը, հասան այնպիսի արդյունքների, որ նախ կրակի տարածումը դադարեցրին, ապա մարեցին խոշոր կրակը։
Քիչ առաջ աղբավայր էր այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ում գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ աղբավայրում առաջացած հրդեհի վերացման նպատակով։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում՝ Կ․ Արեյանը շնորհակալություն էր հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարին, հրշեջ-փրկարարներին, «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչներին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի անձնակազմին, քանի որ միայն միահամուռ ջանքերով հնարավոր եղավ սայլը տեղից շարժել։ Իսկ մինչ օպերատիվ խումբ ստեղծելը աշխատանքներն ավելի շատ նմանվում էին կռիլովյան առակին։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճիշտ կլինի, որպեսզի պատկան մարմինները բարձր գնահատեն հրշեջ-փրկարարների այստեղ կատարած աշխատանքը, որ իմանան՝ աշխարհի ոչ մի երկրում 80 հազար դրամով փրկարարները կյանքի համար նման վտանգավոր վայրերում հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարի։ Իսկ մեզ մոտ բոլորովին այլ պատկեր է։
Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստամյանի հրամանով՝ ստեղծվել են հերթապահ խմբեր, ովքեր շարունակելու են այդ բարդ պայմաններում կատարել հայ փրկարարի վեհ առաքելությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ 2 ժամից ավելի նշված վայրում մնալով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զգաց, որ ծխից ու թունավոր գազերից, հավանաբար, ոտքերը թուլանում են ու նրան փրկեց թանը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+