Վրաստանը սեփական արտադրության զրահամեքենաներն է առաջարկում Սաուդյան Արաբիային
Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը Սաուդյան Արաբիաի համար հատուկ զրահամեքենաներ է արտադրում: Ինչպես տեղեկացնում է Goergia Online-ը, բժշկական-տարհանման համար նախատեսված այդ զրահամեքենաները նախատեսված են ռազմադաշտի վիրավորներին տարհանելու համար:
Կենտրոնիր արտաքին տնտեսական բաժնի ղեկավար Օթար Չիտեիշվիլիի խոսքով՝ ներկա պահին զրահամեքենաները ներկայացված են միջազգային մի քանի համամրցույթներում: Այդ նպատակով այսօր Սաւոդյան Արաբիա կուղարկվի առաջին օրինակը, որը մի շարք փորձաշրջաններ պետք է անցնի այդ երկրում:
Համամրցույթի կանոնների համաձայն՝ հաղթող ընկերությունը 10 տարի ժամկետով պայմանագիր կկնքի արաբական թագավորության հետ և 1-ին տարում կարտադրի 600 միավոր զրահամեքենա: Առայժմ հստակեցված չէ զրահամեքենայի արժեքը,սակայն լուրեր են շրջանառվում, որ գինը կարող է տատանվել 240,000-250,000-ի սահմաններում: Համամրցույթի վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է, իսկ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը: