211652_close_icon
views-count1270 դիտում article-date 22:58 13-12-2023

Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել իրենց բանակցությունները․ ԵԽ ներկայացուցիչներ

ԵԽ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է իր, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և Եվրախորհրդարանի` Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը, որում նրանք ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը.

«Համատեղ հայտարարությունը նշանակալի քայլ է վստահության ձևավորման գործում, որն անհրաժեշտ է համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Մենք կոչ ենք անում երկու երկրներին շարունակել իրենց բանակցությունները և շարունակում ենք լիովին աջակցել Եվրոպական խորհրդի և Եվրամիության նախագահների ջանքերին՝ հեշտացնելու խաղաղ գործընթացը՝ ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ուժի չկիրառման հիման վրա», - Tert.am-ի փոխանցմամբ՝ գրված է հրապարակման մեջ։

Նմանատիպ նյութեր