Արտահերթ ընտրությամբ Ալիևը ամրապնդում է դիրքերը Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունից առաջ․ Արմեն Պետրոսյան. tert.am
Tert.am-ը գրում է․ Արտահերթ ընտրությամբ Ալիևը ամրապնդում է դիրքերը Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունից առաջ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը․
««Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում է, թեև հիմա երթուղի կամ ճանապարհ են կոչում։ Միջազգային բարենպաստ իրավիճակի պայմաններում Ալիևը կարող է փորձել հասնել դրան ռազմական ճանապարհով։
Մինչ այդ նա փորձում է ազատվել ներքաղաքական ու արտաքին քաղաքական կաշկանդող գործոններից։ Նաև դրանով է պայմանավորված նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր խոչընդոտը կապուղիների վերահսկողության հարցն է։
Հայաստանին ավելի շահեկան է արևմտյան տարբերակը, որը սահմանում է երկրների ինքնիշխանությունը այդ ճանապարհի նկատմամբ, մինչդեռ Բաքուն ու Մոսկվան պնդում են նոյեմբերի 9-ի պայմանագրի վրա, ըստ որի ճանապարհը պետք է վերահսկեն ռուսները»,- նշել է Պետրոսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։․