«Ուլիս»-ը ամրապնդում է առաջատարի իր դիրքերը
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար «Ուլիս»-ը հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը և ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: 5 տուրից հետո երևանյան ակումբը իր ակտիվում ունի 13 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Փյունիկ»-ը ունի 9 միավոր, սակայն ի տարբերություն առաջատարի, մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
«Ալաշկերտ»-«Ուլիս» 0:2 (0:1)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Գոլեր՝ Լուբամբո Մուսոնդա 44’, Հովհաննես Գոհարյան 71’