211652_close_icon
views-count36720 դիտում article-date 17:35 12-12-2023

Հերթական ավտովթարը՝ Երևանում հայտնի դարձած «ճանապարհային խառնաշփոթ կամ շունը տիրոջը չի ճանաչում» ճանապարհին. Դավիթ Բեկի փողոցում բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. վերջինը հայտնվել է բնակչի տան տարածքում. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում՝ ժողովրդի կողմից «ճանապարհային խառնաշփոթ կամ շունը տիրոջը չի ճանաչում» անունը ստացած Դավիթ Բեկի փողոցում:

Ժամը 15:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Արամ Մ.-ի վարած Lexus մակնիշի, և 29-ամյա Հովհաննես Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ հարվածի հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան ցանցե ցանկապատին ու հայտնվել տան տարածքում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հայկ Գևորգյանն ու կրտսեր պարեկ Մարտին Ենոքյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը մի իսկական պատուհաս է դարձել թե՛ վարորդների, թե՛ փողոցի հարևանությամբ բնակվող քաղաքացիների համար:

Այս ճանապարհահատվածին ժողովուրդն արդեն դրել է «ճանապարհային խառնաշփոթ կամ շունը տիրոջը չի ճանաչում» անունը, ու այդ վայրում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, ու ամեն անգամ պատկան մարմինները խոստանում են հարցը կարգավորել, բայց, ինչպես միշտ, այդ ամենը օդ է դուրս գալիս:

Նույնիսկ եղել են պահեր, որ բնակիչները սպառնացել են դիմել ծայրահեղ քայլի՝ փակելով ճանապարհը, սակայն այդ մտքից հետ են կանգնել, քանի որ պատասխանատուները 12 բալանոց երդում են կերել, որ խնդիրը կկարգավորեն, բայց երդմնազանց են եղել:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր