211652_close_icon
views-count28130 դիտում article-date 11:29 12-12-2023

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Հնդկաստանի 21-ամյա քաղաքացին մահացել է․ ոստիկանությունից կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 5-ից իրենց մոտ տեղափոխված օտարերկրյա քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Գուրավ Կումարինն է։ 

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր