211652_close_icon
views-count52948 դիտում article-date 13:29 29-05-2019

Արտակարգ ու առեղծվածային դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. հիվանդանոց տեղափոխված քաղաքացին բժիշկներին ասել է, որ ինքը վրաերթի է ենթարկվել, որից հետո իրեն պատուհանից ցած է նետել և տեղում մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկից Սուրբ Գրիգոր Լուսավորչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված խաչմերուկում Higer մակնիշի 4626 Տ համարանիշի ավտուբուսը վրաերթի է ենթարկել իրեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 80-ամյա Լ. Մ-ն է, իսկ վարորդը եղել է Երևանի բնակիչ՝ 57-ամյա Վահագն Մանուկյանը։ Մինչ հետաքննիչը դեպքի վայրում զննություն էր կատարում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լ. Մ-ն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել հիվանդանոցի լուսամուտից և տեղում մահացել։ Նշված փաստով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վաչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր