104704 դիտում
23:03 02-03-2023
Ջրվեժ գյուղում գլխի մասում հրազենային վնասվածք ստացած, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 50-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 50-ամյա Ժորա Գ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ` մարտի 1-ին ծայրահեղ ծանր վիճակում։ Նա ստացել էր գլխի մասում հրազենային վնասվածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար ավագ քննիչ Արշակ Շահնազարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություն հատկանիշներով։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 1-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա, գլխուղեղի վնասվածք, կոմա, հրազենային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը։Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանն ու նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ բացատրություն տալու։
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել էին, որ վիրավորը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 50-ամյա Ժորա Գ․-ն է։Արդեն տեղում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վաչրության պետի 1-ին տեղակալ Արթուր Պետրոսյանի, նույն գլխավոր վարչության ՄՍԴՈՒ ՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, պարզել էին, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցից։
Նշված փողոց էին օպերատիվորեն ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն էին կատարել Կոտայքի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը, վաշտի հրամանատար Արմեն Ավետիսյանը և պարեկներ Նիկոլայ Կաղյանն ու Վահան Թորոսյանը, քանի որ դեպքի վայրին կան հարակից մի քանի փողոցներ։Դեպքի վայր էր ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը։ Տեղում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կ․ Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչի գլխավորությամբ։ Քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր արնանման հետքեր, գլխարկ, որը, հավանաբար՝ վիրավորինն է և հանցագործության հետ առնչվող այլ կարևոր իրեր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)