211652_close_icon
views-count18191 դիտում article-date 14:51 09-12-2023

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Volkswagen ID4-ն ու Jeep-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Արտեմ Միկոյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Ակսել Գրիգորյանի վարած Volkswagen ID.4 մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 29-ամյա Գարիկ Կիրակոսյանի վարած Jeep մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանն ու Խաչատուր Խաչատրյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր