43801 դիտում
12:55 31-05-2023
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes, Hyundai, Suzuki, Jeep, Opel ավտոմեքենաները․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Զաքյան փողոցում բախվել են Mercedes, Hyundai, Suzuki, Jeep և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գուարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վահե Վարդանյանն ու կրտսեր պարեկ Աղասի Հովհաննիսյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված ավտոմեքենաներից 3-ը ճանապարհի թույլատրելի հատվածում եղել են կայանված։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+