211652_close_icon
views-count29655 դիտում article-date 21:01 12-12-2021

Խոշոր ավտովթար Երևանում. «Գրանդ Սանի» մոտ բախվել են Jeep Grand Cherokee-ն ու Lexus-ը. օպերատիվ են գործել Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 20:10-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սանի» դիմաց, բախվել են 32-ամյա Սուրեն Կարապետյանի վարած Jeep Grand Cherokee մակնիշի և 21-ամյա Սերգեյ Մարգարյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գագիկ Ասլանյանն ու Վաղարշակ Սարգսյանը:
 
Փաստի առթիվ Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր