211652_close_icon

Լեհաստանում ՀՀ դեսպանը Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է ՀՀ-Լեհաստան հարաբերությունները

views-count1441 դիտում article-date 23:51 08-12-2023
Դեկտեմբերի 8-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ Այս մասին հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Լեհաստան, Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների շուրջ։ Ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Նմանատիպ նյութեր