211652_close_icon
views-count3871 դիտում article-date 22:07 21-10-2016

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Սեյմում հանդիպում ունեցավ Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ

Հոկտեմբերի 20-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Սեյմում հանդիպում ունեցավ Լեհաստանի խորհրդարանում նոր ձևավորված Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Թադեուշ Վոժնիակի և խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանն իր գոհունակությունը հայտնեց Լեհաստանի Սեյմի և Սենատի պատգամավորներից կազմված Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման առնչությամբ և շնորհավորեց խմբի անդամներին` մաղթելով հաջողություն իրենց կարևոր առաքելությունում: Իր խոսքում ՀՀ դեսպանը մեծապես կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Դեսպան Ղազարյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը: Պատգամավորական խմբի անդամները, բարձր գնահատելով հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը, պատրաստակամություն հայտնեցին շարունակել դրանց հետագա ամրապնդմանը և զարգացմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները կարևորեցին միջազգային տարբեր կազմակերպություններում համագործակցության սերտացումը:

Նմանատիպ նյութեր