211652_close_icon
views-count1201 դիտում article-date 16:30 12-11-2014

Հայաստան-Լեհաստան բարեկամական խումբը հանդիպել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հետ

Նոյեմբերի 12-ին Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ խմբի անդամները հանդիպել են Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվել են հայ-լեհական հարաբերությունները, լեհական խորհրդարանի հետ համագործակցությունը եւ փոխադարձ այցեր կազմակերպելու անհրաժեշտությունը: Բարեկամական խմբի անդամները նշել են, որ ցանկություն կա ավելի հաճախ հանդիպելու դեսպանների հետ: Նրանք վստահեցրել են, որ այդպիսով կշարունակվեն ոչ միայն ջերմ հարաբերությունները, այլեւ Լեհաստանում հայ համայնքի համար կկազմակերպվեն բազմաթիվ արդյունավետ միջոցառումներ: Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է նաեւ, որ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավեր կստանա նաեւ Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-լեհական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող այլ հարցերի եւս:

Նմանատիպ նյութեր