13778 դիտում
17:30 06-12-2023
Ավազակային հարձակում՝ Արմավիրի մարզում. որպես տաքսի շահագործվող Nissan-ի վարորդին դանակահարել, իր մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը հափշտակել են. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Ռոբերտ Ղ.-ից, ով հայտնել է, որ իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով, իրեն անծանոթ տղամարդը իրեն դանակահարել է, ապա թալանել ու դիմել է փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզեին՝ որտեղ է գտնվում ահազանգողը, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվում «Արմավիր» բժշկական կենտրոնից, որ «որովայնի կտրած, ծակած վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Ժամանում են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը:
Ոստիկաններն ու քննիեչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ահազանգած Ռոբերտ Ղ.-ն է:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում անհայտ անձը Հովտամեջ գյուղի՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայի մոտակայքում՝ Կենտրոնական ճանապարհի վրա, կանգնեցրել է Ռոբերտ Ղ.-ի կողմից վարած Nissan մակնիշի տաքսին և ասել, որ միասին գնան Արշալույս գյուղ: Ճանապարհին անծանոթը կանգնեցրել է ավտոմեքենան, ապա դանակով սպառնալիքներ է հնչեցրել ու հարվածել Ռոբերտ Ղ.-ի որովայնին ու վերցնելով նրա մոտ եղած 8 հազար դրամն ու Samsung տեսակի բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։