211652_close_icon
views-count1024 դիտում article-date 23:14 03-12-2023

Կայացել է «ԱՌՈՂՋ ԱՓՍԵ» հանրային միջոցառումը

Կայացավ «ԱՌՈՂՋ ԱՓՍԵ» հանրային միջոցառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այն առողջ և բալանսավորված սնվելու ուղեցույց է: Միջոցառման նպատակն է հանրությանը ծանոթացնել առողջ և բալանսավորված սնվելու սկզբունքներին և հմտություններին:

Տաղավարներում քաղաքացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու առողջ և բալանսավորված սնվելու, առողջ ափսեի և բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությանը, կազմեցին սեփական «ԱՌՈՂՋ ԱՓՍԵՆ» և հավաքելով միավորներ` ստացան հիշարժան նվերներ առողջապահության նախարարության կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Միջոցառումը կազմակերպվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» խորագրի ներքո:

Նմանատիպ նյութեր