1694 դիտում
16:20 28-11-2021
Երեխաները սովորում են՝ ինչպես ստանալ առողջ սնունդ. «Երևան մոլում» անցկացվել է «Կանաչ հանգստյան օրեր» միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 27-ին և 28-ին «Երևան մոլում» անցկացվում է «Կանաչ հանգստյան օրեր» (Green Weekend) միջոցառումը։ Կամավորները հողագործության անկյունում սովորեցնում են երեխաներին բույսեր ու սերմեր տնկել, մշակել դրանք։ Այդ ընթացքում մեծահասակները ծանոթանում են կանաչ գյուղատնտեսությանը, որն ապահովում է մարդկանց առողջությունը, պահպանում է բնությունը, աջակցում գյուղական համայնքների զարգացմանը: Միջոցառման մասնակիցների և այցելուների համար ներկայացվում են տեղեկատվական հոլովակներ առողջ սննդի, կանաչ գյուղատնտեսության առավելությունների մասին։
Նշենք, որ Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը նշում է, որ նման միջոցառումներով ցանկանում են բարձրացնել հանրության իրազեկության աստիճանը կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ։
Ըստ նրա՝ կանաչ հանգստյան օրերի ընթացքում կենտրոնացել են երեխաների վրա, քանի որ փոքր հասակից պետք է սովորեցնել չվնասել շրջակա միջավայրը, հոգ տանել բնության նկատմամբ։
Վեցամյա Անին ասում է, որ իրենց տանը բույսեր աճեցնում են, ինքը երբեմն ջրում է, խնամում դրանք, սակայն սերմեր տնկել սովորել է Green Weekend-ի ընթացքում։
Տասնամյա Արտակն էլ խոստովանում է, որ շատ նորություններ իմացավ առողջ սննդի, կանաչ գյուղատնտեսության մասին և այսուհետև կփորձի ծնողներին համոզել, որ գյուղմթերք գնելիս հետաքրքրվեն, թե ինչ մեթոդներով են ստացվել դրանք։
«Կանաչ հանգստյան օրեր» միջոցառումը շարունակվելու է նաև դեկտեմբերի 4-ին և 5-ին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
23:46 31-05-2021
Առողջ սնունդ, առողջ նախաճաշ. Պարենի համաշխարհային ծրագիրը երեխաներին խրախուսում է նախաճաշել
5732 դիտում
11:52 05-11-2024
Երևան մոլում բացվել է Ամիօ բանկի ժամանակավոր տաղավարը
22302 դիտում
23:37 03-04-2017
Ինչպես ապրել առողջ և վարել առողջ ապրելակերպ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. EXCLUSIVE.am
Այս բաժնից
487 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
442 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան