211652_close_icon

ՌԴ-ի համար ոչ բարեկամ ժողովուրդներ չկան. կան ոչ բարեկամական որոշումներ կայացնող կառավարություններ. Լավրով

views-count1495 դիտում article-date 17:23 01-12-2023
Տարբեր պետություններ ընդգրկվում են Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրների ցանկում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամ ժողովուրդներ և երկրներ չկան, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին գրում է ria.ru-ն:

«Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ: Կան կառավարություններ, որոնք պետության անունից կայացնում են որոշումներ, որոնք մենք համարում ենք ոչ բարեկամական, և մենք այդ կառավարություններին ներառում ենք համապատասխան ցուցակում»,- ասել է Լավրովը  ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:

Նմանատիպ նյութեր