211652_close_icon
views-count889 դիտում article-date 11:59 27-11-2023

Մոսկվայի օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով շուրջ 40 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան առատ տեղումների ֆոնին առնվազն 35 չվերթ է հետաձգվել, ևս 4-ը` չեղարկվել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` «Яндекс Расписание» ծառայության տվյալներին հղումով։

Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 07։24-ի (Երևանի ժամանակով՝ 08։24) դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել՝ 3-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել՝ մեկը, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 7 չվերթ։

Նմանատիպ նյութեր