Մոսկվայի օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով 60 չվերթ է չեղարկվել և հետաձգվել
Այսօր՝ փետրվարի 3-ին, Մոսկվայի օդանավակայններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է 60 ավիաչվերթ: Այս մասին հատնում է TACC-ը՝ վկայակոչելով «Яндекс.Расписание» ծառայության տվյալները:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 8 չվերթ, 15-ը չեղարկվել է, «Վնուկովո»-ում հետաձգվել է 10 չվերթ, իսկ «Շերեմետևո»–ում՝ 27 չվերթ: