Առատ ձյան պատճառով Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 100 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել
Մոսկվայում տեղացող առատ ձյան պատճառով օդանավակայաններում մոտ 100 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել։ Այդ մասին նշված է «Յանդեքս»-ի ժամանակացույցում, հաղորդում է gazeta.ru-ն։
Միայն «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 88, հետաձգվել՝ 5 թռիչք։ «Վնուկովո» օդանավակայանում 1-ական թռիչքներ են հետաձվել և չեղարկվել, իսկ «Դոմոդեդովո»-ում չեղարկվել է 4, հետաձգվել՝ 13 թռիչք։
Մոսկվայի շրջանում այսօր առավոտվանից անբարենպաստ եղանակը կտրուկ վատթարացել է, նշում է Ria Novosti-ն։
Իսկ ավելի վաղ Interfax գործակալությունը հայտնել էր, որ ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը նոյեմբերի 10-ին և 11-ին չի իրականացնի նախատեսված 28 մեկնում-ժամանումները և կչեղարկի «Շերեմետևո»-ից դեպի Աթենք, Ֆրանկֆուրտ, Ռիգա, Ցյուրիխ, Օսլո և Կոպենհագեն նախատեսված թռիչքները։