ԱԺ փոխնախագահն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Գերմանիայի և Հայաստանի միջև հարաբերությունները չափազանց կարևոր են և երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Հայկ Կոնջորյանն արժևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կառուցողական ու արդյունավետ համագործակցության զարգացումը՝ այս համատեքստում ընդգծելով բարեկամական խմբերի դերը։ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այդ հարթակում ակտիվ երկխոսությունը կշարունակվի՝ նոր լիցք հաղորդելով միջխորհրդարանական կապերին։
Դեսպանը կարևորել է խորհրդարան այցելելու և համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորությունը։ Կլաուդիա Բուշը դրական է գնահատել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով ՀՀ Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը՝ վերահաստատելով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և օրենսդիր մարմնի ներուժի զարգացմանը շարունակաբար աջակցելու պատրաստակամությունը։
Հայկ Կոնջորյանն իր հերթին բարձր է գնահատել GIZ-ի աջակցությամբ խորհրդարանում իրականացվող համատեղ նախաձեռնությունները։ ԱԺ փոխնախագահի խոսքով համագործակցության լայն հնարավորություններ կան՝ խորհրդարանական ժողովրդավարության և դիվանագիտության ոլորտում Գերմանիայի լավագույն փորձն ուսումնասիրելու ուղղությամբ։
Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել խորհրդարանական աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով առանցքային առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղության օրակարգին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման և վիզաների ազատականացման գործընթացներին։