211652_close_icon
views-count1009 դիտում article-date 21:23 21-11-2023

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը գործարկում է Երևան֊Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթները

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը գործարկում է Երևան֊Միներալնիե Վոդի կանոնավոր չվերթները։

Ինչպես տեղեկացրին ավիաընկերությունից, Երևան֊Միներալնիե Վոդի առաջին ուղիղ թռիչքը տեղի կունենա դեկտեմբերի 5֊ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։

Նախատեսվում է շաբաթական երկու թռիչք` հիմնականում հինգշաբթի և շաբաթ օրերին։

Ըստ աղբյուրի՝ ավիատոմսի մեկ ուղղության գինը, առանց ուղեբեռի, 32 հազար ՀՀ դրամ է, ուղեբեռով` 41 հազար  դրամ։ Թռիչքներն իրականացվելու են A321 հարմարավետ ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 1 ժամ 10 րոպե է։

Նմանատիպ նյութեր