211652_close_icon
views-count8662 դիտում article-date 19:59 01-03-2025

Ավտովթար՝ Երևանում. 34-ամյա վարորդը «BMW X5»-ով կոտրել է ճանապարհային ցուցանակն ու գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Քաջիկ Ս.-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Մովսիսյանը, Շահեն Խաչատրյանն ու Ղազար Գրիգորյանը: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր