211652_close_icon
views-count3274 դիտում article-date 18:05 20-11-2023

Արդյունաբերական անվտանգության ուսումնական ազգային կենտրոնը տեղեկացնում է

Իրազեկում՝ Հարգելի գործատուներ Աշխատանքի պաշտպանության, անվտանգության ապահովման կանոները կամ պահանջները աշխատանքի ժամին աշխատանքի վայրում աշխատակցի կամ գործատուի կողմից խախտելու դեպքում, որն առաջացրել է մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մահ, նախաձեռնվում է քրեական վարույթ

ՀՀ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է առաջացնում աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելու դեպքում Գործատույի կամ այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս (առավելագույն պատիժը՝ հինգ տարի ժամկետով ազատազրկում):

ՀՀ Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի համաձայն՝ նշված անվտանգության` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն Գործատուի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է առավելագունը հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ:

Հարգելի գործատուներ նշված պահանջների ընթացակարգը ձեր իսկ աշխատանքի վայրում ապահովելու և այլ մանրամսների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ զանգահարելով Թեժ գիծ 81 27

Արդյունաբերական անվտանգության ուսումնական ազգային կենտրոն

Նմանատիպ նյութեր