211652_close_icon
views-count1103 դիտում article-date 11:48 24-10-2022

ԱԻՆ Տեխանվտանգության ազգային կենտրոնն Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդին ներկայացրել է առաջարկություններ

Տեղի է ունեցել Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 20-րդ նիստը: Մասնակցել են ԱՊՀ անդամ բոլոր երկրներից ներկայացուցիչներ: Հայտնում է ԱԻՆ-ը։

Խորհրդի նիստի նպատակն է ԱՊՀ մասնակից պետություններում կարգավորել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներում անվտանգության ապահովման օրենսդրական դաշտը, իրականացնել մեկ միասնական քաղաքականություն, համատեղ մշակել և սահմանել միջազգային նորմերին համապատասխան անվտանգության պահանջներ, ներդնել նոր տեխնոլոգիաներ, կիրառել կանխարգելիչ միջոցառումներ՝ տեխնածին վթարները, արտադրական դժբախտ դեպքերը և պատահարները նվազեցնելու նպատակով:

Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը ներկայացրել է 2022 թվականի հունվարից մինչ այսօր կատարված աշխատանքները։ Քննարկվել է տեխնիկական անվտանգության ոլորտի բարեփոխումներին վերաբերող առաջարկությունների կանոնակարգերը, որն ավելի վաղ հաստատվել էր ՀՀ կառավարության կողմից:

ՊՈԱԿ-ի տնօրենը հավելել է, որ ընթացքի մեջ է վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնների և հրագործական արտադրատեսակների պահման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնների մշակումը:

Արդյունաբերական անվտանգության խորհրդի նիստն ամենամյա է, այս տարի նախագահող երկիրը Ղազախստանն է:

Նմանատիպ նյութեր