211652_close_icon

Ադրբեջանում դատում են ևս մեկ հայ գերու

views-count1021 դիտում article-date 17:33 20-11-2023
Ադրբեջանում դատում են մեկ այլ հայ գերու՝ Գագիկ Ոսկանյանին:

Օգոստոսի 16-ին մարտական ​​դիրքը լքել է պահեստազորային, վարժական հավաքների մասնակից Գ.Վ.-ն: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։

Օգոստոսի 18-ին ադրբեջանական դատարանն ապօրինի կալանավորել է Ոսկանյանին։ Ադրբեջանն իր ավանդական ոճով մի քանի հոդվածներով քրեական գործ է սարքել Ոսկանյանի, ինչպես նաև այլ հայ գերիների  նկատմամբ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները գերուն անվանում են «դիվերսանտ»։ Հաղորդվում է, որ «հետաքննությունն» ավարտվել է, քրեական գործով նյութերն ուղարկվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարան՝ քննման։ Գործը կքննվի դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ։

Նմանատիպ նյութեր