211652_close_icon
views-count2431 դիտում article-date 16:44 09-09-2014

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գտնվող հայ գերու հետ, ով ընտանեկան բնույթի տեղեկություններ է հաղորդել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Սարգիս Անանյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը: Նա հայտնեց, որ Սարգիս Անանյանը հաղորդել է ընտանեկան բնույթի տեղեկություն, սակայն զրույցի ընդհանուր բովանդակությունը եւ թե ինչի արդյունքում է հայտնվել գերու կարգավիճակում, գաղտնի են պահվում: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ադրբեջանական կողմի հետ գործընթաց է սկսել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանի հարցով: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Ադրբեջանական կողմը պնդում է, որ Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Անանյանի հարևանները հրապարակած լուսանկարում ճանաչել էին իրենց հարևանին:

Նմանատիպ նյութեր