211652_close_icon
views-count19400 դիտում article-date 23:29 17-11-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. հարձակվել են 3-րդ զինակոչային բաժանմունքի վարիչի վրա, սեղմել պարանոցն ու ձեռքը. նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել նշված կենտրոնից, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Դանիել Խ.-ն հարձակվել է նշված ՓԲԸ-ի 3-րդ զինակոչային բաժանմունքի վարիչ, 40-ամյա Մհեր Ու.-ի վրա։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ Դանիել Խ.-ն, ով փորձաքննվող է, հարձակվել է 3-րդ զինակոչային բաժանմունքի վարիչի վրա, սեղմել պարանոցը և ձեռքը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են նախապատրաստվել և փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր