211652_close_icon
views-count823 դիտում article-date 21:51 17-11-2023

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 23-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2023-ի հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 23-ին, այն կկրի «Քեզ համար, Հայաստան» խորագիրը և կցուցադրվի նույն օրվա ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիմնադրամը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ձեր նվիրաբերությամբ միացե՛ք և աջակցե՛ք Հիմնադրամի մարդասիրական ծրագրերին՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը։

Ձեր մասնակցությունը զգալի փոփոխություն կբերի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավման հարցում:
Ձեր նվիրաբերությունները կարող եք կատարել մեր առցանց հարթակում՝ www.himnadram.org/hy/donate»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր