211652_close_icon
views-count2407 դիտում article-date 22:35 22-11-2018

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Արարենք միասին» ամենամյա հեռուստամարաթոնը

Լոս Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Այս տարի համազգային դրամահավաք-միջոցառման համար ընտրվել է «Արարենք միասին» խորագիրը։ Ավելի վաղ Համահայկական հիմնադրամի կառույցները Լատինական ու Հյուսիսային Ամերիկաներում և Եվրոպայում անցկացրել են ավանդական հեռախոսամարաթոններ: Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 30 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար, որը համարժեք է 1 մլն ամերիկյան դոլարի: Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո: Հանգանակված նվիրատվությունները գումարվելու են «Հեռուստամարաթոն-2018»-ի վերջնական արդյունքին: Հիշեցնենք, որ նախորդ տարին «Բերքառատ Արցախ» hեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 12,5 մլն դոլար։

Նմանատիպ նյութեր