«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնը հասանելի կլինի անցանց հարթակներում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2020 թվականի համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։
[url=https://armenpress.am/arm/news/1035978.html]«Արմենպրեսի»[/url] հաղրդմամբ՝ 23-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 26-ին՝ Գոհաբանության օրը, ժամը 16։00-20։00-ը արևմտյան ափի ժամանակով (Հայաստանից՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 04:00-08:00-ը):
Հեռարձակումը հասանելի կլինի Armeniafund.org կամ HayastanAllArmenianFund հարթակներում: «Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում։ Միացի՛ր համազգային շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա www.himnadram.org կամ www.armeniafund.org/donate կայքէջերում»,- նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության տեքստում: