Նոյեմբերի 24-ին կմեկնարկի համահայկական նվիրատվության ամենամյա հեռուստամարաթոնը
Նոյեմբերի 24-ին, մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որը կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:
Հեռուստամարաթոնը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին և 12-ժամյա ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստաալիքներով, ինչպես նաև առցանց: