36981 դիտում
14:40 14-11-2023
Երևանում բախվել են Honda Fit-ն ու Նոր Նորքի թաղապետին սպասարկող Toyota-ն. թաղապետը դեմքի, բերանի և քթի հատվածում ստացել է վնասվածքներ, ինչից սկսվել է արյունահոսություն. Toyota-ն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին Երևանում՝ Հերացի փողոցում, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով դեմքի մասում թեթև մարմնական վնասվածքներ է ստացել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի և 47-ամյա Տիգրան Ազոյանի վարած Honda Fit մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չեն եղել, սակայն Toyota-ի ուղևոր Տիգրան Տեր-Մարգարյանը, ով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է, դեմքի մասում՝ քթի և բերանի հատվածում ստացել է մարմնական վնասվածք և սկսվել է արյունահոսություն, սակայն թաղապետը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ գերադասելով բուժումը ստանալ տան պայմաններում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota Corolla-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Նոր Նորքի թաղապետին:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)