84047 դիտում
12:15 13-11-2023
Վայոց ձորի մարզի պարեկները իրականացրել են «Հարսնացուն Գորիսից կամ հայկական Կովկասի գերուհին» օպերացիան. տաք հետքերով հայտնաբերել են առևանգված «ապագա հարսնացուին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզից քաղաքացու են առևանգել և ուղևորվում են դեպի Վայոց ձորի մարզ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ իրականացվում է «Հարսնացուն Գորիսից կամ հայկական Կովկասի գերուհին» օպերացիան. Վաշտի հրամանատարի, վաշտի հրամանատարի տեղակալի ու նույն վաշտի 1-ին և 2-րդ դասակների հրամանատարներ Գևորգ Գյուրջյանի, Արտակ Հակոբյանի, ավագ պարեկ Վահիկ Սարգսյանի ու կրտսեր պարեկ Արման Կարապետյանի գլխավորությամբ Սյունիքի մարզից դեպի Վայոց ձորի մարզ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վայոց ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ՝ ժողովրդին հայտնի՝ Վարդենյաց լեռնանցք (քանի որ կար նաև վարկած, որ հնարավոր է՝ կասկածյալները ոչ թե ուղևորվեին դեպի Երևան, այլ Վարդենյանց լեռնանցքով):
Որոշ ժամանակ անց պարեկները Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վեդեայի խաչմերուկում նկատում են կասկածելի Suzuki մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում, և մոտենալով ավտոմեքենային, տեղում պարզում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Պարեկները ավտոմեքենայում հայտնաբերում են 24-ամյա Օվսաննա Ա.-ին, 33-ամյա Բաբիկ Բ-ին, 34-ամյա Կարեն Ա.-ին, և 32-ամյա Հարություն Պ.-ին, ովքեր տեղափոխվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժին՝ նշված հանցանքը կատարած կասկածի առկայության հիմքով:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում Օվսաննա Ա.-ն հայտնում է, որ ամուսնության նպատակով Բաբիկ Բ.-ն նշված անձանց հետ, իր կամքին հակառակ, իրեն Գորիս քաղաքից առևանգել է:
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+