211652_close_icon
views-count1015 դիտում article-date 20:23 09-11-2023

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է բուժաշխատողների շրջանում առնվազն 195 զոհի մասին

Գազայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ առնվազն 195 բուժաշխատող է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

 Նախարարությունից հայտնել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով ոչնչացվել է նաև շտապօգնության 51 մեքենա: 

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է նաև Ար-Ռանտիսի և Ալ-Նասր մասնագիտացված մանկական հիվանդանոցներում բոլոր բժշկական ծառայությունների դադարեցման մասին։

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարար Մայ ալ Քեյլան հայտնել էր, որ իսրայելական հարվածների արդյունքում զոհված բուժաշխատողների թիվը հասել է 150-ի։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։

Նմանատիպ նյութեր