211652_close_icon
views-count1129 դիտում article-date 19:26 09-11-2023

Ուզբեկստանում կայացել է Իրանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը

Ուզբեկստանում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հանդիպումը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
 
Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, նախագահականի Հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, ինչպես նաև նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։ 

Թուրքիայի նախագահականից տարածված հաղորդագրության համաձայն՝ Էրդողան-Ռայիսի հանդիպմանը քննարկվել են Գազայի հարցը, Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։ 
 
Էրդողանը, ընդգծելով, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել երաշխավորի պատասխանատվություն և լուծել հարցը, անհրաժեշտ է համարել, որ իսլամական աշխարհը համատեղ դիրքորոշում ընդունի և մեծացնի Իսրայելի վրայի ճնշումը։ 
 
Նշենք, որ Թուրքիայի նախագահն Ուզբեկստան էր մեկնել նոյեմբերի 8-ի առավոտյան՝ մասնակցելու «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 16-րդ գագաթնաժողովին:

Նմանատիպ նյութեր