211652_close_icon
views-count1287 դիտում article-date 19:28 28-01-2016

Փարիզում կայացել է Իրանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը

Փարիզում կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Իրանի նախագահն ու Ֆրանսիայի նախագահը Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր: Պատվիրակության կազմում ընդգրկվել է 120 պաշտոնյա և գործարար: [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/28/75657/]Հիշեցնենք[/url], որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին երեկ երեկոյան ժամանել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն: Ռուհանին ու Լարշեն աջակցել էին երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացմանն ուղղված գաղափարին: Քննարկվել էին նաև տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունները:

Նմանատիպ նյութեր