13490 դիտում
16:47 09-08-2014
Այսօր Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները աճման կարգով են զարգանում են, երկրների միջև ամրապնդվում է վստահությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին է հայտնում РИА Новости-ն։
«Մենք պարբերաբար պահպանում ենք կոնտակտները մեր մակարդակով, կառավարությունների մակարդակով, զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը և այն, ինչը չի եղել երբեք, ակտիվորեն համագործակցում ենք որոշ այլ ուղղություններով։ Դա վստահության մասնիկ է, որն ամրապնդվում է անընդհատ երկկողմ կապերում»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն առաջարկել է նաև հանդիպման ընթացքում քննարկել «ցավալի հնացած խնդիրները», որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը։
«Մենք դիտարկում ենք Ռուսաստանը որպես մեր հիմնական գործընկերներից մեկը միջազգային ասպարեզում։ Մենք վճռորոշ են տրամադրված՝ համագործակցության պոտենցիալն ավելացնելու հարցում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Նմանատիպ նյութեր
2914 դիտում
15:33 03-05-2017
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
3376 դիտում
00:06 05-09-2014
Նյուպորտում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը
1087 դիտում
19:22 26-03-2024
Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի մասին հայտարարել էր Իրանի դեսպանը, չի կայացել
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը