60975 դիտում
10:03 09-11-2023
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. իրանական կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. Սյունիքի պարեկները տեսնելով, որ շտապօգնությունը ուշանում է, վիրավորներին իրենք են առաջին բուժօգնությունը ցուցաբերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 49-ամյա Ա. Սմայլինը իր վարած Foton մակնիշի կցորդիչով բեռնատարով Սիսիա Երևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Բոչկայի ձոր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ս. Սմյալինը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սիսիան» բժշկական կենտրոնում:
Մինչ Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների ժամանումը վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գխավորությամբ:
Պարեկներ Հարություն Գալստյանն ու Սերգեյ Ֆերոյանը տեսնելով, որ շտապօգնությունը ուշանում է, իսկ վիրավորների դեմքի հատվածից արնահոսում է, իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ դեղամիջոցներով՝ յոդ, վիրակապ, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնությունը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Վթարի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+