56928 դիտում
22:29 11-03-2019
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 53–ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. քաղաքացիները, տեսնելով, որ շտապօգնությունը ուշանում է, վիրավորին իրենք են տեղափոխել հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Վարդանաշեն գյուղի բնակիչ, 53-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MՏ 053 համարանիշի ավտոմեքենայով Երասխահուն-Վարդանաշեն գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեպի Երասխահուն ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Աստղիկ բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Երկար սպասեցինք, որ Էջմիածնից շտապօգնություն մոտենա, սակայն տեսանք, որ նա ուշանում է, ստիպված մեր մեքենայով տեղափոխեցինք: Հասել էինք Ակնաշեն, նոր շտապօգնությունը հայտնվեց, բայց արդեն վթարի վայրից 6-7 կմ վիրավորին տեղափոխել էինք»:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայոդները՝ վաշտի հրամանար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկան Խումար Մկրտումյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետանքնիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+