211652_close_icon
views-count35828 դիտում article-date 18:55 08-11-2023

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Lexus-ն ու «ՈւԱԶ»-ը, վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան Մ16 միջպետական ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Գրիգորի Միրզոյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա ամյա Սաշա Բաղդասարյան վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ «ՈւԱԶ»-ը կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավերներից 2-ը հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենաներով, 2-ը՝ քաղաքացիական։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը և ոստիկանության Իջևանի բաժնի պետ Խաչատրյանը։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արայիկ Աբովյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն գումարտակի ավագ պարեկ Ռազմիկ Բաղրամյանն ու պարեկ Անդրանիկ Երկնափեշյանը։

Վթարի մասին Ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արման Իսախանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ա. Իսախանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր