70024 դիտում
16:26 06-11-2023
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. Գյուլագարակում բախվել են բետոնախառնիչով ԿԱՄԱԶ-ը և Opel Zafira-ն. ավտոմեքենաները կողաշրջվել են. կա վիրավոր. ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի գլխավոր փողոցում բախվել են ԿԱՄԱԶ և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենաները՝ կողաշրջվել են:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, և ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Սերգեյ Համբարյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Սուրեն Բարեյանը, պարեկներ Էդվին Ջիլավյանը, Վազգեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Էրիկ Հունանյանը:
Այսքան շատ պարեկների ժամանումը կայանում է նրանում, որ պետք է հետաքրքրասեր վարորդներն ու գյուղացիները չհավաքվեն դեպքի վայրում, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Վթարի մասին ոստիկանության Ստեփանավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ԿԱՄԱԶ-ը եղել է բետոնախառնիչով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+