1036 դիտում
16:08 06-11-2023
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների հետագա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության բարեփոխումների հետագա ծրագրերը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես, ներկայացվել են Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ձևավորման նախագծերը: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ մարմինների գործունեության հիմնական ուղղություններին, կառավարման սխեմային, կառուցվածքներին: Քննարկվել են նաև Ներքին գործերի նախարարության ներքո գործող ՊՈԱԿ-ների գործունեությանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հետևողական և արդյունավետ իրականացումը ու հանձնարարել գործընթացը շարունակել նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
Վարչապետին է ներկայացվել նաև Պարեկային ոստիկանության կողմից մարզերում շահագործվելիք տրանսպորտային միջոցի նոր տարբերակը:

Նմանատիպ նյութեր
1201 դիտում
20:13 10-03-2023
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հետագա քայլերը
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը