Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ․ քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական ԶՈՒ-ի հետագա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը: