211652_close_icon
views-count67689 դիտում article-date 13:55 02-11-2023

Ծեծկռտուք և դանակահարություններ` Աբովյանի գիշերային ակումբներից մեկի մոտ. Երևանի պարեկները դանակահարված 3 հոգու օգնություն են ցուցաբերել, ապա հետապնդել ու վնասազերծել կասկածյալներին. հայտնաբերվել է ատրճանակ, արնանման հետքեր և Hummer. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկութկուններով՝ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արարատ Պետրոսյանի և նույն վաշտի պարեկներ՝ Կարեն Գալստյանի, Նորայր Հակոբյանի, Արայիկ Գևորգյանի և Արմինե Վարդանյանի գլխավորությամբ Կոտայքի մարզում ոչ միայն կանխել են մի խումբ անձանց միջև ծագած ծեծկռտուքը, այլև առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիճաբանության մասնակիցներից 3 հոգու, որոնցից 2-ը՝ դանակահարված վիճակում, և հայտնաբերել են նաև ատրճանակ, ու կարողացել են վնասազերծել կասկածյալներից մեկին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 24 հասցեում գործող ակումբներից մեկի դիմաց ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել:

Քանի որ հստակ չէր` թե տարածքը Երևանի վարչական գոտում է, թե Կոտայքի մարզի, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները:

Տեղում նրանց աչքից չի վրիպում այն հանգամանքը, որ ճանապարհին հայտնաբերված արնանման հետքերը վկայությունն է այն բանի, որ հենց այդ վայրում է միջադեպը տեղի ունեցել:

Պարեկները, հետո նրանց միացած այդ ակումբի անվտանգության աշխատակիցները 3 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, պարեկները օգտագործում են իրենց ծառայողական ավտոմեքենաներում պահվող դեղատուփից բժշկական պարագաները, ապա շտապօգնության ավտոմեքենաներով 2-ին տեղափոխում են հիվանդանոց, 1-ին էլ պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:

Մինչ դեպքի վայր կժամանեին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը, Երևանի պարեկները նկատում են, որ մի քանի հոգի դիմում են փախուստի: Նրանց հաջողվում է բռնել 2-ին, իսկ դեպքի վայրում էլ Երևանի գնդի պարեկները հայտնաբերում են ատրճանակ, որը կռվի մասնակիցներից մեկը շպրտել էր խոտերի մեջ, մտածելով, որ չեն նկատի:

Լրացուցիչ դեպքի վայր են ժամանում Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Միքայելյանն ու Ռաֆայել Աթոյանը, ովքեր էլ ձերբակալված կասկածյալներին ներկայացնում են ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողներին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նոյեմբերի 1-ին՝ կեսգիշերին մոտ «Moon» ակումբի անվտանգության աշխատակիցների ու մի քանի հաճախորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ գործի են դրվել սուր կտրող ծակող առարկաներ, ինչի պատճառով էլ 3 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև Hummer, Audi Q7, Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենաներ, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, պատկանում են կռվի մասնակիցներին:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր