211652_close_icon
views-count40985 դիտում article-date 11:02 02-11-2023

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. մի քանի մլն դրամի ապրանքով բարձված Камаз-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ձորում. կա վիրավոր. օպերատիվ են գործել Սյունիքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաննեում Արցախի Հանրապետության քաղաքացի, Սյունիքի մարզում բնակվող 48-ամյա Արմեն Խ.-ն իր վարած Камаз մակնիշի բեռնատարով Կապան-Տաթև ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մ առաջ ընթանալով բախվել հողաթմբերին և հայտնվել ձորում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ: 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի պարեկներ Արմեն Շաղոյանն ու Թաթուլ Մանուկյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին Ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական  խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում բարձված է եղել մոտ 25 մլն դրամի տարբեր տեսակի ապրանքներ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր