Ծրագրավորման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ 44-օրյա պատերազմի 15 մասնակցի շնորհվեցին ավարտական վկայականներ
44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցների շնորհվեցին ավարտական վկայականներ՝ ծրագրավորման անվճար դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատերազմի մասնակիցների համար ծրագրավորման անվճար դասընթացներ կազմակերպելու նախաձեռնությունը «Ուսումնական առաքելություն» ՀԿ-ինն է, աջակցել է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը:
«Ուսումնական առաքելություն» ՀԿ-ի տնօրեն Զարուհի Շահինյանն ընդգծեց, որ կազմակերպությունն ունեցել է 165 ուսանող, նրանցից 38-ն արդեն աշխատում են Հայաստանի ՏՏ կազմակերպություններում: Ծրագիրը մասնակիցների համար ամբողջությամբ անվճար է. մասնակիցները Հայաստանի բոլոր մարզերից են:
«Այսօր ծրագրավորման անվճար դասընթացի հերթական երկու խումբն են ավարտել, և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից մեր 15 տղաները կստանան հավաստագրեր. նրանցից 4-ն արդեն անցել են աշխատանքի տարբեր ընկերություններում: Ծրագիրը լինելու է շարունակական, մենք ամեն ինչ անելու ենք, որ Արցախյան պատերազմի մասնակիցները և զոհվածների հարազատները, որոնք դիմել են մեզ, ընդգրկվեն մեր ծրագրերում»,- ասաց Զարուհի Շահինյանը:
Դասընթացները տևում են ութ ամսից մինչև մեկ տարի: